ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Հյուսիս-հարավի զոհերը

Հյուսիս-հարավի զոհերը
01.03.2016 | 13:23

Գիտնականները պարզել են մայաների քաղաքակրթության անկման պատճառները՝ համեմատելով այն ժամանակների քաղաքական ու կլիմայական վիճակը՝ հաղորդում է Global and Planetary Change-ը: Մայաների քաղաքակրթության անկման հիմնական պատճառը երկար ժամանակ համարվում էր 9-րդ դարում սկսված ուժգին երաշտը: Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ 10-րդ դարում հյուսիսային քաղաքներում աշխուժացում է սկսվել: Երաշտը ուժգին բացասական ազդեցություն է ունեցել հիմնականում հարավային տարածքների վրա, մինչդեռ հյուսիսում՝ Չիչեն-Իցա քաղաքական կենտրոնով, հաջողվել է հաղթահարել կլիմայական աղետը: Մինչև երաշտը մայաների պետությունը սոցիալապես և քաղաքականապես անկայուն էր, տեղի էին ունենում ռազմական բախումների առաջին փորձերը: Երաշտից հետո վիճակը կտրուկ վատացել է: Հարավային քաղաքների բնակչությունը սկսել է պայքարել հյուսիսայինների դեմ՝ պարենային պաշարների համար, ինչը խարխլել է հնամենի պետությունը:

Դիտվել է՝ 1380

Մեկնաբանություններ